Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2005, 596 - Ն

«ԲԱՐՁՐԱՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնակցությամբ բնակավայրի տարածքի ճշտումը` դրա կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հողերի սեփականաշնորհում իրականացնելու մասին» N 336 որոշման 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի զարգացման համար նախատեսված պետական պահուստային ֆոնդի հողերից 48,0 հեկտար վարելահողը.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի մշակումը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարին «Բարձրաշեն» բարեգործական հիմնադրամի հետ կնքել համայնքի Բարձրաշեն բնակավայրի հողերի կառուցապատման իրավունքն առանց մրցույթի տրամադրելու մասին պայմանագիր` դրա նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ` պայմանագրին կցելով սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համապատասխան տարածքի հատակագիծը, պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովելով նաև գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: