Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2009, 829 - Ա

ՆԱՐԵԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Նարեկ Արամի Թովմասյանին (ծնվ.` 1990 թվականի հոկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ։ 2009 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։