Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 805 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Զարգացման միջազգային ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 3891-AM վարկային պայմանագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման ծրագրի (ՊՀԱԾ) նպատակների համար ձեռք բերված`
1) համակարգչային տեխնիկան` համաձայն N 1 հավելվածում նշված պայմանագրի գույքի ցանկի և արժեքների, ամրացնել պետական կառավարչական հիմնարկներին և հանձնել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մարմիններին.
2) համակարգչային տեխնիկան` համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրերի և արժեքների, ամրացնել պետական կառավարչական հիմնարկներին.
3) համակարգչային տեխնիկան` համաձայն N 3 հավելվածում նշված պայմանագրերի և արժեքների, նվիրել համապատասխան համայնքներին։
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի կազմի հաստատումը և այդ գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ այդ մարմիններին հանձնվող գույքի կազմը, և այդ գույքն ամրացնել իրենց կողմից հիմնադրված պետական կառավարչական հիմնարկներին։
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված համայնքների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումը։
 

Արխիվ

2024

2023