Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 792 - Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և պետական տարածքային կառավարման մարմինները.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը հանդես է գալիս որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող նախագծային և շինարարական աշխատանքների պատվիրատու` բացառությամբ պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքների.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև սույն կարգի ընդունումն առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով սահմանված նորմերը։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն ապահովել սույն կարգով նախատեսված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում առկա գույքային միավորների և պատմամշակութային օբյեկտների մասին քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական անձնագրերով սահմանված տեղեկատվությամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված