Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 750 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1575-Ն որոշման հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։
2. Ֆիրմային անվանման մեջ «հայկական» բառի օգտագործման դիմաց պետական տուրքի 2004-2008 թվականների ապառքը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերը վճարելու նպատակով «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15654.0 հազ. դրամ (որից ապառքը` 2400.0 հազ. դրամ, տույժը` 13254.0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1575-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15346.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով)։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրից բխող ինժեներական լուծումների մշակման, քաղաքի տոպոգրաֆիական քարտեզի և մանրակերտի պատրաստման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 37000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) ապահովել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրից բխող ինժեներական լուծումների մշակումը, քաղաքի տոպոգրաֆիական քարտեզի և մանրակերտի պատրաստումը` շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերության կամ այլ մասնագիտացված կազմակերպության հետ կնքելով համապատասխան պայմանագիր և աշխատանքների համաֆինանսավորման նպատակով բանակցել մասնավոր հատվածի, դոնոր և այլ միջազգային կազմակերպությունների հետ.
2) «Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի նկարահանում և միջազգային հեղինակավոր հեռուստաալիքով հեռարձակում» ծրագրի (04 բաժին, 07 խումբ, 03 դաս, 01 ծրագիր) իրականացման արդյունքում 3072.1 հազ. դրամ տնտեսված միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի
N 412-Ն որոշմամբ «Բազզ Բիզնես» (Buzz Business S.L.) ընկերության կողմից նկարահանված` Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի թարգմանությանը, արդիականացմանն ու լազերային սկավառակների թողարկմանը` անհրաժեշտության դեպքում «Բազզ Բիզնես» ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված