Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 595 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1356-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «է», «ժ» և «ժա» ենթակետերից հանել «և տարածքային մարմինների», 15-րդ կետից` «և տարածքային բաժիններ», իսկ 16-րդ կետից` «և տարածքային բաժինների» բառերը.

բ) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1356-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

Կառուցվածքային ստորաբաժանումներ

Մշակութային արժեքների հայտարարագրման և վկայագրման բաժին

Տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանության բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: