Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 724 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով փոփոխված կանոնադրությունների պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել «Դիլիջան» ազգային պարկի տարածքների տրամադրման վերաբերյալ կնքված պայմանագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։
Հավելված