Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2009, 841 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին, 51-րդ հոդվածի 3-րդ մասին, 80-րդ հոդվածի 1-ին մասին և 91-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված` գույքահարկ և հողի հարկ վճարողների հաշվառման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման նախաբանը «oրենքի 8-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների» բառերից հետո լրացնել «, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ, 73-րդ, 80-րդ, 86-րդ, 91-րդ և 93-րդ հոդվածների» բառերով.
2) որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգում`
ա. 3-րդ կետից հանել «Երևանի թաղային համայնքների,» բառերը,
բ. 4-րդ կետից հանել «Երևանի թաղային համայնքների,» բառերը,
գ. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից» բառերով, իսկ «որոնցում հրամանով հաստատված կարգով» բառերը` «որոնցում սահմանված կարգով» բառերով,
դ. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից» բառերով, իսկ «որոնցում հրամանով հաստատված կարգով» բառերը` «որոնցում սահմանված կարգով» բառերով,
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամuվա համար, տվյալ ամuվան հաջորդող ամuվա առաջին 5 աշխատանքային oրվա ընթացքում, մագնիuական կրիչներով տրամադրվում են համապատասխան մարզպետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին։
Մարզպետարանների գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով։».
զ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,
է. 10-րդ կետի առաջին պարբերությունից հանել «, Երևանի քաղաքապետարանի» բառերը, իսկ առաջին, երկրորդ և երրորդ պարբերություններում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,
ը. 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից» բառերով,
թ. 12-րդ կետում «(իuկ դեռևu գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչ հանդիuացող uեփականատերերի համար` համայնքի տարածքն uպաuարկող համապատաuխան հարկային տեuչության)» բառերը փոխարինել «(Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջանի)» բառերով,
ժ. 13-րդ կետի առաջին պարբերությունում «(իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների համար` համայնքի տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչության)» բառերը փոխարինել «(Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջանի)» բառերով, իսկ «ա» ենթակետում «կամ հարկային տեսչության» բառերը` «(Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանի)» բառերով,
ժա. 14-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ հարկային տեսչության» բառերը, կետի չորրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի կողմից այլ համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում տվյալ համայնքին տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են uեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամuաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները)։»,
ժբ. 15-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ հարկային տեսչության» բառերը, իսկ երկրորդ պարբերությունից` «կամ հարկային տեսչություն» բառերը,
ժգ. 16-րդ կետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով.
3) որոշման 1-ին կետի «ը» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվարկման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգում`
ա. 5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Երևանի թաղային համայնքների,» բառերը,
բ. 7-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից», իսկ «որոնցում հրամանով հաստատված կարգով» բառերը` «որոնցում սահմանված կարգով» բառերով,
գ. 8-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից», իսկ «որոնցում հրամանով հաստատված կարգով» բառերը` «որոնցում սահմանված կարգով» բառերով,
դ. 9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամuվա համար, տվյալ ամuվան հաջորդող ամuվա առաջին 5 աշխատանքային oրվա ընթացքում, մագնիuական կրիչներով տրամադրվում են համապատասխան մարզպետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին։
Մարզպետարանների հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով»,
ե. 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,
զ. 11-րդ կետի առաջին պարբերությունից հանել «, Երևանի քաղաքապետարանի» բառերը, իսկ առաջին, երկրորդ և երրորդ պարբերություններում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով.
է. 12-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից» բառերով,
ը. 13-րդ կետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։