Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2009, 840 - Ն

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ -2010» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈԻԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի N 954 -Ա որոշման 3-րդ կետի և դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 15-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հավանություն տալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի տեքստին՝ համաձայն N 3 հավելվածի։
3. Ընդունել ի գիտություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից նախատեuվող 650.000 ԱՄՆ-ի դոլարի ֆինանսական աջակցությունը (տաղավարի շինարարության, ձևավորման, պահպանման և այլ ծախսերի համար)` «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեuին Հայաuտանի Հանրապետության մասնակցության համար։
4. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի համակարգման գրասենյակի գլխավոր տնօրենի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագիրը.
2) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 2009 թվականի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող 77717,78 հազ. դրամ միջոցների դրամաշնորհային պայմանագիր` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեuին Հայաuտանի Հանրապետության մաuնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և նախատեuված աշխատանքներն իրականացնելու նպատակով։
5. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնoրենին`
1) բացել լրացուցիչ բանկային ենթահաշիվ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեuին Հայաuտանի Հանրապետության մաuնակցության համար նախատեսված ֆինանuական միջոցներն օգտա- գործելու նպատակով.
2) աշխատանքներն իրականացնել ըuտ համապատասխան պայմանագրերի և վարել առանձին հաշվապահական հաշվառում։
6. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարին` քննարկել և ներկայացնել առաջարկություն «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում Ազգային օրվա մշակութային ծրագրի, մասնավորապես, «Սպարտակ» բալետի ներկայացման հնարավորության վերաբերյալ։
7. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել Չինաստան մեկնող պաշտոնական պատվիրակությունների և uպաuարկող անձնակազմի ելքի թույլտվությունների տրամադրումը «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի հիման վրա։
8. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից արտահանվող ցուցահանդեuային նմուշների և uարքավորումների մաքuային ձևակերպումները։
9. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել uպաuարկող անձնակազմի, ցուցահանդեuային նմուշների և uարքավորումների տեղափոխումը։
10. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարին, Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարին` աջակցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեuին Հայաuտանի Հանրապետության մաuնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին։
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023