23 Հուլիսի 2009, 839 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված` անշարժ գույքի կադաստր վարող և փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններին գույքահարկի հաշվարկման նպատակով տեղեկությունների տրամադրումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնի կողմից ներկայացվում են Երևանի համայնքին` խմբավորված ըստ շենքերի ու շինությունների գտնվելու վայրի համապատասխան վարչական շրջանների։ Երևան քաղաքի վարչական սահմաններում հաշվառված (գրանցված) փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնի կողմից ներկայացվում են Երևանի համայնքին` խմբավորված ըստ փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) վայրի համապատասխան վարչական շրջանների».
2) 2-րդ կետից հանել «և համապատասխան հարկային տեսչություններ» բառերը և կետը «հաշվարկման նպատակով» բառերից հետո լրացնել «թղթային և էլեկտրոնային կրիչներով» բառերով.
3) 2.1-ին կետի «ա» ենթակետից հանել «կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում» բառերը.
4) 2.2-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում» բառերը.
5) 2.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4-րդ կետով.
«2.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` տվյալ եռամսյակի ընթացքում տեխնիկական զննություն անցած` Երևանի վարչական սահմաններում հաշվառված (գրանցված) տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն N 10 հավելվածի։».
6) 4-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
7) NN 1, 2, 3, 4, 8 և 9 հավելվածներով հաստատված ձևերի վերնագրերը «համայնքում» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` ………………………………… վարչական շրջանում)» բառերով.
8) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակ» N 5, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների սեփականատերերի (համասեփականատերերի) փոփոխման վերաբերյալ տեղեկություններ» N 6 և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 7 հավելվածներով հաստատված ձևերում «ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի» բառերով.
9) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակ» N 5 հավելվածով հաստատված ձևի դարձերեսի ամփոփ ցուցակի լրացման կարգում`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար ամփոփ ցուցակի ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները։»,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա ամփոփ ցուցակի 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանների տվյալները։».
10) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների սեփականատերերի (համասեփականատերերի) փոփոխման վերաբերյալ տեղեկություններ» N 6 հավելվածով հաստատված ձևի դարձերեսի տեղեկությունների լրացման կարգում`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները։»,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևանի քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները։».
11) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 7 հավելվածով հաստատված ձևի դարձերեսի տեղեկությունների լրացման կարգում`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները։»,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները։»։
12) լրացնել N 10 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված