Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2009, 817 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին, 51-րդ հոդվածի 3-րդ մասին, 80-րդ հոդվածի 1-ին մասին և 91-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված` գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման hարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման նախաբանը «34-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերից հետո լրացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ, 73-րդ, 80-րդ, 86-րդ, 91-րդ և 93-րդ հոդվածների,» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման կարգում`
ա. 4-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)», իսկ «իսկ տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի աշխատակազմի)» բառերով,
բ. 5-րդ կետը «հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները)», իսկ «դիմել oրենքով uահմանված հաշվառող մարմիններ» բառերից հետո` «(Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջան)» բառերով,
գ. 6-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի համապատասխան վարչական շրջանի)» բառերով.
դ. 7-րդ և 11-րդ կետերը «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)» բառերով,
ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները) փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրամադրում են փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող՝ փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը։»,
զ. հավելվածի ձևում «(մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը)» բառերը փոխարինել «(մարզի անվանումը) (համայնքի (Երևանի վարչական շրջանի) անվանումը)» բառերով.
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգով հաստատվող N N 6 և 7 հավելվածների ձևատեսքերն աղյուսակներից հետո «կատարող» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«- Երևան քաղաքի վարչական շրջանները տեղեկությունների «համայնքի անվանումը» դաշտում լրացնում են վարչական շրջանի անվանումը։».
4) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման կարգում`
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով,
բ. 4-րդ կետը «մարմինների ղեկավարների» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի ղեկավարի)» բառերով և կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը,
գ. 5-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մարմիններն ու մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը)» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանի վարչական շրջանների ղեկավարները), մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը» բառերով,
դ. 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը,
ե. 10-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններին)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանների)» բառերով,
զ. 11-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմնում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջաններում)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի)» բառերով,
է. 12-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «Տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանները)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջաններից)» բառերով,
ը. 13-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմնում» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանում)» բառերով,
թ. 15-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանների)» բառերով,
ժ. 17-րդ կետում «Մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) և տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «Մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, Երևանի վարչական շրջաններում» բառերով,
ժա. 18-րդ կետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով,
ժբ. NN 1 և 2 հավելվածների ձևերը «Կ.Տ. ……….… 200 թ.» բառերից առաջ լրացնել «Երևանի ....................................................... վարչական շրջանի ղեկավար .................................................... (անունը, ազգանունը)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։