Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 818 - Ն

ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2009 թվականի փետրվարի 2-ին ստորագրված` բանակցությունների համաձայնեցված արձանագրության շրջանակներում երկրաջերմային ծրագրերի համար նախատեսված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող «Գռիձոր» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող «Կարկառ» կոչվող հարթակների մակերեսները` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին`
1) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 73-76-րդ կետերի պահանջներին համապատասխան սույն որոշման 1-ին կետով հաստատված տարածքներում հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կնքել համապատասխան պայմանագրեր.
2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված և երկրաջերմային ծրագրերի ուսումնասիրության համար նախատեսված «Գռիձոր» և «Կարկառ» կոչվող երկու հարթակների տարածքներից հողահատկացումներն իրականացնել միայն նպատակային օգտագործման սկզբունքից ելնելով` նշված երկու հարթակներում ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված երկրաջերմային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողակտորների մակերեսները հստակեցնելուց հետո։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` իր իրավասության շրջանակներում հսկողություն իրականացնել սույն որոշմամբ պայմանավորված երկրաջերմային ծրագրերի մշակման, կազմման և իրականացման ժամանակահատվածում, ինչպես նաև հստակեցնել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզպետներին ներկայացնել նշված երկու հարթակների ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված երկրաջերմային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողակտորների մակերեսները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023