16 Հուլիսի 2009, 809 - Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
2. Սահմանել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները` համաձայն հավելվածի։
3. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջների կատարման գործընթացի համակարգումը և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
2) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը հաստատել կոնտակտային տվյալները, իսկ դրանց փոփոխությունների առկայության դեպքում` տեղեկատվություն տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով համակարգող մարմնի ու շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին ներկայացնել պաշտոնական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի մասին` համաձայն Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված