9 Հուլիսի 2009, 808 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ Եվ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 10 հավելվածի.
11) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևը ՝ համաձայն N 12 հավելվածի.
13) միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգը՝ համաձայն N 13 հավելվածի.
14) միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզիայի ձևը՝ համաձայն N 14 հավելվածի.
15) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 15 հավելվածի.
16) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 16 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 372 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված