Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 804 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 771-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 693-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 771-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2008 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո`
1) վարչության կողմից ձեռք բերված` ընկերության գլխամասի կողմից զբաղեցված 20592.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր.
2) ընկերության բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման դեպքում գնորդի կողմից բաժնետոմսերի գնի առաջին վճարման կատարումից հետո սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքը երկարաժամկետ վարձակալության տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով վարձակալության պայմանագիր։».
3) որոշման 5-րդ կետում «որոշմամբ վարձակալությամբ հանձնվող» բառերը փոխարինել «որոշման 4-րդ կետում նշված» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 693-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2008 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա» պարբերությամբ.
«ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր։».
3) որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետում «գնորդի» բառը փոխարինել «ընկերության» բառով և հանել «վարձակալությամբ հանձնվող» բառերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։