Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 796 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածում «Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեuության նախարար» բառերը փոխարինել «Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեuության նախարար» բառերով, «Ա. Թարզյան -«Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն» բառերը` «Ա. Փափազյան -«Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն» բառերով և «Լ.Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ» բառերը` «Լ.Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։