Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 794 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930 Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով.
«ե) համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի,
զ) նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակված համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի,
է) համակարգի կենսաթոշակառուների տվյալներում կատարված փոփոխությունների և դրանց հիմքերի մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի,
ը) համակարգի նախորդ ամսվա ընթացքում մահացած կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 8 հավելվածի»։
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաuտանի Հանրապետության դատախազին`
ա) մինչև 2009 թվականի սեպտեմբերի 25-ը էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայաց-նել 2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սույն որոշման 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքը,
բ) սկսած 2009 թվականի սեպտեմբեր ամսից` մինչև յուրաքանչյուր ամսվա 10 ը, էլեկտրոնային կրիչով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև սույն որոշման 2-րդ կետի «զ»,«է» և «թ» ենթակետերով սահմանված տեղեկանքները։
Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի անլուր անձնակազմի կենսաթոշակառուների վրա։»։
2. Որոշումը լրացնել NN 5,6,7 և 8 հավելվածներով` համաձայն NN 1,2,3 և 4 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված