16 Հուլիսի 2009, 791 - Ն
WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում ներդրված WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգն օգտագործման համար բաց է.
2) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, պետական բոլոր խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար։
2. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզներից ու հատակագծերից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։