Կառավարության որոշումներ

9 Հուլիսի 2009, 776 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով և 2006 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջև ստորագրված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման 2-րդ կետում նշված, բացառությամբ 4-րդ ենթակետի «բ» պարբերության, համայնքների, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 6.0855 հեկտար հողամասերի օտարման նպատակը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի` հետևյալ հիմնավորումներով`
1) uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև ոռոգման ջրամատակարարման բարելավմանը.
2) uույն որոշմամբ նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները ոռոգման համակարգերի անբաժան մասերն են:
2. «Այգեզարդ» ոռոգման համակարգի Այգեզարդ-Նոր ուղի-Գինեվետ և «Շենիկ» ոռոգման համակարգի Վանանդ-Արտամետ-Տալվորիկ հատվածների կառուցման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 6.2755 հեկտար և Արմավիրի մարզի 2.043 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել ջրային հողերի կատեգորիա, որից`
1) Արարատի մարզի Այգեզարդ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 0.1804 հեկտար` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում`
ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.0046 հեկտար.
բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.1258 հեկտար և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 0.05 հեկտար.
2) Արարատի մարզի Նոր ուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից` 0.5582 հեկտար` համաձայն N 3 հավելվածի.
3) Արարատի մարզի Գինեվետ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2.1539 հեկտար` համաձայն N 4 հավելվածի, այդ թվում`
ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 0.4496 հեկտար,
բ. իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 0.0704 հեկտար,
գ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 0.1069 հեկտար, պտղատու այգիներից` 0.0091 հեկտար, արոտներից` 0.196 հեկտար և այլ հողերից` 1.3219 հեկտար.
4) Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերից` 3.383 հեկտար` համաձայն N 5 հավելվածի, այդ թվում`
ա. իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 1.10 հեկտար և բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0.05 հեկտար,
բ. պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության պտղատու այգիներից` 0.04 հեկտար և արոտներից` 2.193 հեկտար.
5) Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2.043 հեկտար` համաձայն N 6 հավելվածի, այդ թվում`
ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.2 հեկտար, արոտներից` 1.575 հեկտար,
բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից` 0.268 հեկտար:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ փոխադրված 2.233 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողերն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Գծային ենթակառուցվածքները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ, Գետափ, Մեղրաշեն համայնքների վարչական սահմաններում համայնքներին և այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել անվճար հարկադիր, մշտական սերվիտուտի իրավունք` համաձայն N 7 հավելվածի:
5. Սահմանել, որ`
1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Արարատի և Արմավիրի մարզպետարանների.
2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգողը և պատասխանատուն Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներն են.
3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
4) uեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ օրն է։
6. Սույն որոշման 2-րդ կետով (բացառությամբ 4-րդ ենթակետի «բ» պարբերության) նախատեսված հողամասերի ձեռքբերման և պայմանագրերի նոտարական վավերացման, 4-րդ կետով նախատեսված սերվիտուտի պայմանագրերի նոտարական վավերացման և վնասների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով) 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15022.49 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 13301.62 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 1630.87 հազ. դրամ.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 90.0 հազ. դրամ։
7. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզպետներին` սույն որոշման 6-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել սույն որոշման N 8 հավելվածով նախատեսված աշխատանքները:
8. Սույն որոշմամբ ծագած իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին` կոմիտեի համակարգի պահպանում «01.06.01.10 ծրագրի հոդված 4241-ի» սահմաններում։
9. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել oտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։