9 Հուլիսի 2009, 781 - Ն
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` Սպիտակի նոր քաղաքի պետական սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 40.0 հեկտար հողամասը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Սպիտակի քաղաքային համայնքին։
2. Առաջարկել Սպիտակի քաղաքապետին «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը գնման նախապատվության իրավունքով Սպիտակի նոր քաղաքի տարածքից վարձակալությամբ տրամադրել 40.0 հեկտար ընդհանուր մակերեսով հողամաս։
3. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` որպեu 2009 թվականի հունվարի 16-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և uպաuարկման oբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ -08/41 գնման պայմանագրի և այդ պայմանագրի շրջանակներում վճարվող կանխավճարների ապահովման միջոց`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Սպիտակի նոր քաղաքի 40,0 հեկտար ձեռք բերվող հողատարածքների և դրանց վրա իրականացվող բարելավումների վերաբերյալ գրավի պայմանագրի կնքումը.
2) «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական համայնքներում ձեռք բերվող հողատարածքների և դրանց վրա իրականացվող բարելավումների վերաբերյալ գրավի պայմանագրերը կնքել կառուցապատման ծրագրի իրականացման ընթացքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։