21 Ապրիլի 2005, 583 - Ն
«ԿԱՆԱՉԱԶԱՐԴ ԵՐԿԻՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻՑ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան տնկարանային տնտեսություն հիմնադրելու և կանաչ գոտիները վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Երևանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Երևանի անտառպետության 7-րդ քառակուսու «6», «7», «7ա» և «7բ» հատվածներից 10 հեկտար հողամաս անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների սահմանների ճշտումը, «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին: