9 Հուլիսի 2009, 766 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) N 2 հավելվածով հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`
ա. 43-րդ տողի լրացման կարգում «[59]» թիվը փոխարինել «[43]» թվով,
բ. 45-րդ տողի լրացման կարգից հանել «(25000 դրամ)» բառերը,
գ. 53-րդ տողի լրացման կարգում «(տող[52]x25000)» բառերը փոխարինել «(տող[52]x/անձնական նվազեցումների ամսական մեծությունը/)» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի».
3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված