Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 579 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 247 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հաստատելու մասին» N 247 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023