18 Փետրվարի 2004, 185 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հայկաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 264 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 262 հեկտարը, որից` 10 հեկտար վարելահող, 252 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 10 հեկտար վարելահողը և 137 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.
բ) 2 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար: