Կառավարության որոշումներ

9 Հուլիսի 2009, 752 - Ա

«ՀԻԴՐՈՄԵՏՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հիդրոմետսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հիդրոմետսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման և հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին.
3) «Հիդրոմետսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը։