Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2009, 741 - Ա

«ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին, 64-րդ հոդվածի 2-րդ մասերին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ` ամրագրելով, որ համերգասրահը կրելու է Առնո Բաբաջանյանի անունը.
2) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
3) ապահովել «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
4) համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։