Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 578 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 433-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 433-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ի» և «իա» ենթակետերով.

«ի) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտական գործող հանձնաժողովների, խորհուրդների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապի ապահովումը (բացառությամբ դիվանագիտական փոստի).

իա) պետական և դիվանագիտական մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի ու այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը և դրանց պահպանման ապահովումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023