Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2009, 735 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1049-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի`
1) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 17 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար, 2.5 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի գոտու կառուցապատման համար.
2) բնակավայրի կատեգորիայի հողերից 5 հեկտարը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես արոտավայր։
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերա-բերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։