Կառավարության որոշումներ

9 Հուլիսի 2009, 749 - Ա

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Երևան քաղաքի Հանրապետության 51 և 53 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Առէկսիմբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Վահե Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել բյուջետային երաշխիք` 950.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` «Վահե Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքել գրավի պայմանագիր` գրավ ընդունելով նշված ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքի հետ միասին։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր