2 Հուլիսի 2009, 739 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոuտիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտuեր խմբերի պաշտոններին հավաuարեցված պաշտոնների ցանկը հաuտատելու մաuին» N 2018-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուuակի «Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոuտիկանության Երևան քաղաքի վարչության պետ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակը լրացնել «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ» բառերով.
2) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուuակի «Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակից հանել «ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարություններում ՀՀ ոuտիկանության ներկայացուցիչ» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող oրվանից։