26 Հունիսի 2009, 728 - Ն
ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՈՒ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.
5) Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.
6) Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.
9) Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։