Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 727 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` առցանց (online) ռեժիմով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին տրամադրել ամենօրյա թարմացմամբ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացման փուլում համապատասխանության հավաստման ենթակա անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) 0202, 0203 21-0203 29, 0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36, 0209 00 110, 0210, 0303, 0304 19, 0401, 0402, 0403, 0405 10, 0405 90, 0406, 0713 - 0713 40, 0802 50 000, 0804 10 000, 0806 20, 0813, 0901, 0902, 1006, 1103, 1206 00, 1601-1603, 2009, 2105 00, 2106 90 100, 2106 90 980, 2202 90 100, 2203 00, 2208 20 120, 2208 20 400, 2208 20 620, 2208 20 890, 2401-2403, 2523 21 000, 2523 90 800, 3102-3105, 3208, 3209, 3401, 3402 20, 3402 90, 3819 00 000, 3820 00 000, 3917 21 100, 3917 22 100, 3917 23 100, 3923 10 000-3923 30, 3924 10 000, 4011 10 000, 4011 20, 4012 (բացի 4012 90 900-ից), 4014 10 000, 4818 10, 4818 20, 4818 40, 5601 10, 7007 11 100, 7007 21 200, 7213 91 100, 7214 99 100 ծածկագրերին դասվող ապրանքների վերաբերյալ։ Տեղեկատվությունը պետք է ներառի ապրանքներ տեղափոխող անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, ՀՎՀՀ-ն, ներմուծված ապրանքի անվանումը, քանակը, արտահանող երկիրը և մաքսային հայտարարագրի համարը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների հասանելիությունը։