26 Հունիսի 2009, 726 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի վերջին` 5-րդ պարբերությունը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մինչև 2012 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել մինչև 30.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, սակայն ոչ պակաս 10.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում` 2009 թվականի ընթացքում` 2.6 մլն ԱՄՆ-ին դոլարին, 2010 թվականի ընթացքում` 7.0 մլն ԱՄՆ-ի դոլարին, 2011 թվականի ընթացքում` 4.0 մլն ԱՄՆ-ին դոլարին համարժեք դրամի չափով ներդրում։»։