26 Հունիսի 2009, 723 - Ն
ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԿԱՄ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՀԵՏ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաuտաթղթերում նպաuտի իրավունք տվող կամ նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում (2007 թվականի ամփոփ) առկա տվյալները 2008 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրման տվյալներով հայտնաբերված` ընտանիքների ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարն այդ ընտանիքների կողմից վերադարձնելու պարտքը համարվում է մարած.
2) ընտանիքների ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարը սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ընտանիքների կողմից վերադարձվելու պարտքը մարած համարելու որոշումն ընդունելուց հետո այդ ընտանիքների վերաբերյալ նմանատիպ որոշում այլևս չի ընդունվելու։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել, սույն որոշման 2-րդ կետի հիման վրա, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից`
1) ընտանիքների` ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարն այդ ընտանիքների կողմից վերադարձվելու պարտքը մարած համարելու որոշումների փաստաթղթային ձևակերպումը` հիմք ընդունելով պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում (2007 թվականի ամփոփ) առկա տվյալները 2008 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրման տվյալները.
2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազա ներառել ընտանիքների` ընտանեկան նպաստի ավելի ստացած գումարն ընտանիքների կողմից վերադարձվելու պարտքը մարած համարելու որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հավելված