Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 575 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24 -ի N 265 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցելու համար 10 000 հազ. տոննա պարարտանյութի յուրաքանչյուր 50 կիլոգրամի իրացման դիմաց 200 դրամ սուբսիդիա տրամադրելու նպատակով` 40000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիա» հոդվածով).

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը՝ «Մեղրի», «Նոյեմբերյան», «Խնձորուտ», «Բերդ» և «Հախում» ջրօգտագործողների ընկերություններում 2005 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նապատակով՝ 33100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), որից` «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը` 25000.0 հազ. դրամ, «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը` 2500.0 հազ. դրամ, «Խնձորուտ» ջրօգտագործողների ընկերությանը` 2000.0 հազ. դրամ, «Բերդ» ջրօգտագործողների ընկերությանը` 2000.0 հազ. դրամ և «Հախում» ջրօգտագործողների ընկերությանը` 1600.0 հազ. դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023