4 Հունիսի 2009, 685 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 706-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) III բաժնի 7-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում և 4-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ «մինչև 2009 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.
բ. 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը լրացնել «իսկ հայտ ստանալու պահից հաշված վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ տրամադրված վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվում են ամբողջությամբ» բառերով.
գ. 4-րդ ենթակետի «խ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«խ. սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորման ենթակա են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը։ Սուբսիդավորման ենթակա չեն Համաշխարհային բանկի հետ կնքված միջպետական հանաձայնագրերի շրջանակներում ներգրավված ֆինանսական միջոցների հաշվին տրամադրված վարկերը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։