Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 719 - Ա

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանքարդյունաբերական ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717 - Ա որոշման հավելվածի «Բաղադրիչ 3»-ի շրջանակներում`
1) «Զանգեզուր մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երաշխավորությունը` վերջինիս արտադրական համալիրի գրավադրմամբ.
2) «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Երևան քաղաքի Արինբերդի 3/6 հասցեում գտնվող արտադրական համալիրը` կնքելով գրավի պայմանագիր.
3) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 14,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 4 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+8 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց` հաջորդող գրավի պայմաններով գրավ ընդունել ընկերության արտադրական համալիրը, ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վարկի հաշվին ձեռք բերվող ծանր տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հանքարդյունահանման իրավունքը։