26 Հունիսի 2009, 718 - Ա
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Երևան քաղաքի Սայաթ-Նովայի 40 հասցեում (Երևանի Կենտրոն թաղային համայնք) կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Պրոմեթեյբանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Լևոն Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 960,000,000 դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
2) Երևան քաղաքի Ամիրյան 4/14 և 4/24 հասցեներում (Երևանի Կենտրոն թաղային համայնք) կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Մ.Գ - Հաուզինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 3,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
3) Երևան քաղաքի Արամի 82 և 84 հասցեներում (Երևանի Կենտրոն թաղային համայնք) կառուցվող բնակելի շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Հերմեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
4) որպես բյուջետային երաշխիքների վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` «Լևոն Ամիրխանյան», «Մ.Գ - Հաուզինգ» և «Հերմեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքել գրավի պայմանագրեր` գրավ ընդունելով նշված ընկերությունների կողմից կառուցվող շենքերի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքի հետ հանդերձ։