Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2005, 592 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵUՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ UՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ

Հայաuտանի Հանրապետության և Գյուղատնտեuության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին uտորագրված ու 2005 թվականի մայիսի 2-ին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով նշված համաձայնագրի 7-րդ հոդվածի 7.1-ին բաժնով և N 3 հավելվածի 1-ին կետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարությունը համարել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր գործակալություն:

2. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վարչական, ֆինանuական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով uտեղծել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ:

3. Հաuտատել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. Ստեղծել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհուրդ:

5. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

6. Գյուղատնտեuության ծառայությունների ծրագրի ավարտման պատճառով դադարեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» և «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկների գործունեությունը:

7. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված պետական հիմնարկների լուծարման և գործունեության դադարեցման գործընթացը.

բ) ներկայացնել համապատասխան առաջարկություն «Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ.

գ) հաստատել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

8. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրին Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման մասնաբաժինը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 67177500,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։