Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 716 - Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 41 միավոր տրանսպորտային միջոցը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր։
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2009 թվականի ապրիլի 28-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պետական գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.
2) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում նրա հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
3) առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Սահմանել, որ`
1) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով անցկացվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
2) աճուրդի հաղթողը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված