5 Մայիսի 2005, 569 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի N 166 որոշման 7-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման N 3 հավելվածում`
ա) 279-րդ կետում «ԾԱԶ-21213» բառերը փոխարինել «Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» բառերով.
բ) 280-րդ կետը «ՈՒԱԶ-452» բառերից առաջ լրացնել «Ավտոմեքենա» բառով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 284, 285 և 286-րդ կետերով.
| 
    | 
 Շենք (ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Ջիվանու 6)  | 
 1  | 
 1808900  | 
 1808900  | |
| 
 285.  | 
 Շինություն (3 ավտոտնակ) (ՀՀ Արմավիրի մարզ,  քաղ. Էջմիածին, Մաշտոցի 138)  | 
 1  | 
 460400  | 
     | |
| 
 286.  | 
 Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»  | 
 1  | 
 4027800  | 
 4027800  | 
դ) 4-րդ և 5-րդ սյունակների վերջին տողում «116932941» և «234741000» թվերը համապատասխանաբար փոխարինել «123230041» և «241038100» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: