Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 184 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող  1361  հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝       

ա) 1357 հեկտարը, որից` 221 հեկտար վարելահող, 225 հեկտար արոտ, 911 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 50 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.       

բ) 2.0 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար.       

գ) 2 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան համար: