11 Հունիսի 2009, 686 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգի`
1) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.
«9) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը».
2) 51-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Լիցենզավորված անձինք գործունեության իրականացման վայրում պարտավոր են ունենալ հսկիչ-դրամարկղային մեքենաներ».
3) 53-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Լիցենզիայի հայտի մերժման հիմք է հանդիսանում նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաները կիրառողների (լիցենզառուների) գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո։