Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2009, 684 - Ն

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ջրվեժ» անտառապարկի հատակագիծը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Ջրվեժ» անտառապարկի տարածքի չափը` 400.43 հեկտար։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Ջրվեժ» անտառապարկի 400.43 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի հողատարածքների անտառաշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա մինչև 2010 թվականը` սահմանված կարգով ապահովել «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի քարտեզագրումը, դրանց ու դրանց պահպանման գոտիների սահմանների ճշգրտումը և դրանք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, ամրացված հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.»։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված