Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2009, 657 - Ն

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման 78-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի և հաջորդ տարիների պետական բյուջեներում սահմանված կարգով նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները.
2) ծրագրի իրականացումն սկսել 2010 թվականից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023