26 Հունիսի 2009, 688 - Ա
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայկ Վոլոդյայի Գրիգորյանին (ծնվ.` 1987 թվականի հունվարի 23-ին, քաղ. Երևան, Նորքի 5-րդ զանգված, Գալշոյան փող., շ. 30, բն. 57։ 2009 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող` Կանադայի Կոնկորդի համալսարանի ճարտարագիտության և ինֆորմատիկայի ֆակուլտետը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։