Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2009, 683 - Ն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) տիեզերական նկարահանումների պլանավորման, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունման, մշակման և տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալների ստացման հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված