18 Հունիսի 2009, 679 - Ա
«ՌԱՅ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 110-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Ռայ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Ամիրյան փող., շենք 13, N 43 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Երզնկյան փող., շենք 1,
N 60) տալ թմրամիջոցների բաշխման, բացթողման և իրացման լիցենզիա՝ մինչև 2012 թվականի ապրիլի 3-ը։