18 Հունիսի 2009, 678 - Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ, ՍՊԻՐՏԱՀՈՒՄՔԻ, ՍՊԻՐՏԱՋՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏ ՋՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԳԻՆԵՆՅՈՒԹԻ ՈՒ ԹՈՐՎԱԾՔԱՀՈՒՄՔԻ ԹՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 39-րդ հոդվածի 7-րդ և 40-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման կարգը` համաձայն հավելվածի.
2) հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի, խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման և խաղողի սովորական օղու գինենյութի սպիրտացման ժամկետները, բերքի տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից։
Հավելված