Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2009, 676 - Ա

ԱՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արեգ Կրոմվելի Գրիգորյանին (ծնվ.` 1991 թվականի ապրիլի 27-ին, ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքարի գյուղական համայնք, Գրիգոր Նարեկացու թաղ., 1-ին փող., տուն 9։
2007 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի իրավաբանական ֆակուլտետը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։